Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում. Ալիև
«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց, ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով ֆորումի ժամանակ։
«Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով»,- ասել է Ալիևը։
Ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահները միակարծիք էին, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետության ղեկավարը շեշտել է՝ Բաքուն ապացուցել է, որ երեք (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) երկրներն էլ սխալվել են։
«Չնայած իրենց պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անդամակցությանը` նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա ուղերձ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, դրան չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այն լուծվել է 3 տարի առաջ»,- ասել է Բաքվի բռնապետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն