Մեր ներքին իրավիճակը կախված չէ արտաքին գործոններից. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 6-ին «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց, ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ադրբեջանում իրավիճակը կայուն է։ Մեր ներքին իրավիճակը կախված չէ արտաքին գործոններից։ Իհարկե, մեր սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Մենք պետք է դա պարբերաբար հաշվի առնենք»։
«Երբ խոսքը վերաբերում է ներքին ռիսկերին, մենք նման լուրջ ռիսկեր և մղումներ չունենք։ Մենք իրականացնում ենք անհրաժեշտ նախագծեր՝ մեր տարածքներն ու սահմանները ճիշտ պաշտպանելու համար, որպեսզի ապահովագրվենք ցանկացած արտաքին ռիսից»,- ասել է Բաքվի բռնապետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն