Իտալիայի դեսպանը խոսել է Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցության մասին
Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցելիս հաշվի է առնվում աշխարհաքաղաքական իրավիճակը։
Այս մասին հայտարարել Է Իտալիայի դեսպան Կլաուդիո Տաֆֆուրին։
«Իտալիայի և Ադրբեջանի միջև կապերը տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Որպես տարբեր բնագավառներում մեր համագործակցության օրինակ կարող ենք նշել էներգետիկայի ոլորտում կատարված աշխատանքները։ Բացի դրանից` կարելի է խոսել մեր տեխնոլոգիաներն Ադրբեջան բերելու մասին։ Բնականաբար, այստեղ հարկ է նշել տուրբինների շարժիչը։ Կա նաև որոշակի համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այդ համագործակցության ընթացքում մենք հաշվի ենք առնում աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է դեսպանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն