Submitted by H.Minasyan on
 KIZILELMA անօդաչու թռչող սարքը նույնպես կթռչի Ադրբեջանի երկնքում. Թուրքիայի դեսպան

KIZILELMA անօդաչու թռչող սարքը նույնպես կթռչի Ադրբեջանի երկնքում. Թուրքիայի դեսպան

«Բայքարի» մշակած նոր թուրքական KIZILELMA անօդաչու թռչող սարքը կթռչի Ադրբեջանի երկնքում։

Այս մասին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն ասել է էլեկտրոնային մոնիտորինգի կենտրոնի բացման արարողության ժամանակ։

Դիվանագետը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ճանապարհաշինության ոլորտում իր փորձը փոխանցել Ադրբեջանին։

Բաղջըն հիշեցրել է, որ թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն համալրել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցը։

«Այդ անօդաչու թռչող սարքերն արդեն թռչում են Ադրբեջանի երկնքում և ապահովում են նրա անվտանգությունը, սակայն Թուրքիան նաև մշակել է KIZILELMA անօդաչու թռչող սարքը, որը շուտով կսկսի թռչել Ադրբեջանի երկնքում։ Թուրքիան ընդլայնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ Շուշիի հռչակագրի համաձայն»,- ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք արտադրող «Բայքար» ընկերությունը սկսել է նոր KIZILELMA անօդաչու թռչող սարքի ստեղծումը 2020 թվականին։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2022 թվականին։

Ավելացնել նոր մեկնաբանություն