Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ զիջողականություն․ Բայրամով
«Մենք բոլորս պետք է միասին աշխատենք՝ ելնելով եվրոպական փորձից, որպեսզի Հարավային Կովկասը հակամարտության գոտուց վերածվի համագործակցության գոտու»,- Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանն ունեցած իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Մենք կրկնում ենք խաղաղության առաջարկը Հայաստանին և առաջարկում ենք աշխատել երկկողմանի հիմունքներով կամ չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ։ Մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ զիջողականություն։ Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների օգուտները չպետք է զոհաբերվեն անհեռատես աշխարհաքաղաքական մանիպուլյացիաներին»,- նշել է Բայրամովը։
Նա հավելել է, որ կենտրոնանալով ընդհանուր շահերի, վճռականության, փոխադարձ հարգանքի վրա՝ հնարավոր է կառուցել ավելի բարգավաճ, կայուն Արևելյան գործընկերության տարածաշրջան։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության ջատագով է և անհիմն մեղադրելով Հայաստանին՝ փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստանը ձգձգում է գործընթացը։ Այնինչ թշնամի պետության միակ նպատակն իր առջև դրված խնդիրներին հասնելն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն