Submitted by H.Minasyan on
Թուրքիան հրթիռակոծել է Իրաքի հյուսիսը

Թուրքիան հրթիռակոծել է Իրաքի հյուսիսը

Թուրքիայի ԶՈՒ-ն օդային գործողություններ է իրականացրել Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Գործողություններն իրականացվել են Գարա, Մետինա, Հաքուրք և Քանդիլ շրջաններում: Ոչնչացվել է շուրջ 19 թիրախ, այդ թվում՝ ապաստարաններ։ Սպանվել են մեծ թվով քուրդ զինյալներ։

«Հյուսիսային Իրաքից Թուրքիայի և նրա անվտանգության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումները վերացնելու համար, վնասազերծելով PKK/KCK ահաբեկչական խմբավորման անդամներին և ահաբեկչական այլ տարրերին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից բխող ինքնապաշտպանության իրավունքներով ապահովվել է սահմանային անվտանգությունը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ թիրախները ներառում են քարանձավներ, բունկերներ, ապաստարաններ և պահեստներ, որոնք համարվում են քրդական կազմակերպության «պարագլուխների բնակարանները»:

Ըստ թուրքական կողմի՝ իշխանություններն օգտագործում են «վնասազերծել» տերմինը՝ ենթադրելով, որ քրդերը հանձնվել են, սպանվել կամ էլ գերի ընկել։

Ավելացնել նոր մեկնաբանություն