1

Իրանը ստեղծել է ռազմավարական տարածություն և իր պրոքսի ուժերի միջոցով հանգիստ վերահսկելու է այն․ քաղաքագետ

Ցանցային պաշտպանական համակարգի մասին

Իրանի ՊՆ նախարարը հայտարարել է՝ Կարմիր ծովը համարվում է իրանական տարածաշրջանի մաս, և, իհարկե, ոչ ոք չի կարող այդ տարածաշրջանում մանևրել, որը վերահսկվում է Իրանի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Սա այն նույն ռազմավարական տարածության և ռազմավարական խորության մասին է, որի մասին բազմիցս խոսել եմ։

Իրանը ստեղծել է իր համար ռազմավարական տարածություն և իր պրոքսի ուժերի միջոցով հանգիստ վերահսկելու է այն` ռազմական գործողությունների թատերաբեմը մշտապես և հնարավորինս հեռու պահելու երկրի բուն սահմաններից։ Երբ խոսում են ցանցային պաշտպանական համակարգի մասին, Իրանը հենց այդպիսի համակարգ ստեղծելու ճանապարհին է, որը Իրանի համար հնարավորություն կստեղծի իր բոլոր պատերազմները վարել իր տարածքից դուրս։

Ցանցային պաշտպանական համակարգի դեպքում կստացվի մի իրավիճակ՝ երկրի դեմ գործողություններ ձեռնարկելուց առաջ երրորդ երկրները ստիպված կլինեն նախ հաղթահարել արտաքին՝ ապակենտրոն պատնեշը, որը ինքնին կստեղծի պետության համար ժամանակային միջանցք հակահարված հասցնելու համար։

Հենց այսպես են կառուցվելու ժամանակակից կայսրությունները»,- գրել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0140
«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով
7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան