Submitted by H.Minasyan on
Թուրքիայի բանակի զբաղեցրած տեղն աշխարհի ուժեղ բանակների շարքում

Թուրքիայի բանակի զբաղեցրած տեղն աշխարհի ուժեղ բանակների շարքում

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է աշխարհում ամենահզոր բանակն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը։ 

Հաշվի են առնվել հիմնականում գործող զինվորական անձնակազմի քանակը, զինված ստորաբաժանումների մարտական առաջադրանքներ կատարելու կարողունակությունը և այլ գործոններ:

Ըստ այդմ՝ աղյուսակը գլխավորող 5-յակը ձևավորել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան:

Իսկ Թուրքիան, չնայած ռազմական ոլորտում իրականացված և շարունակվող բարեփոխումներին, չի կարողացել հայտնվել ուժեղագույնների տասնյակում։ Ըստ վարկանիշային սանդղակի՝ թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ տեղը: 

Ավելացնել նոր մեկնաբանություն