Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ները կատարել են ուսումնական թռիչքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հաստատած ուսումնական պլանի համաձայն՝ ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումները։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Անօդաչու թռչող սարքերի անձնակազմերն օդային հետախուզություն են իրականացրել սահմանված երթուղիներով և որոշելով կեղծ հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները` դրանք ոչնչացրել են օդային հարվածներով, ինչպես նաև կատարել այլ գործողություններ։
Ավելացնել նոր մեկնաբանություն