Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ակնայում «oկուպացիայի և հաղթանակի» թանգարան կկառուցվի

Ադրբեջանի նախագահի հատուկ առաքելության խորհրդական Ֆաիգ Հաջիևը հայտարարել է, որ բռնազավթված Արցախի Ակնայի շրջանում (խմբ.) այսպես կոչված «օկուպացիայի և հաղթանակի» թանգարաններ կկառուցվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաջիևը հայտնել է, որ թանգարանի կառուցման համար կօգտագործվեն քաղաքի ավերված շենքերի քարերը։

«Դրա կառուցման ժամանակ օգտագործվելու են Աղդամի ավերված շենքերի քարերը, սա նաև մի տեսակ հոգևոր նշանակություն ունի, այդ քարերը հիշողություն են պահում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ակնան հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել էր 1993 թվականի հուլիսի 23-ին և ներառվել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կազմում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` ողջ շրջանն առանց մի կրակոցի հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։

#Դետքի_հետագծով

Ակնան Ադրբեջանի համար յուրօրինակ նշանակություն ունի, քանի որ 1993 թվականին Ակնայի անկումից հետո Ադրբեջանի զինված ուժերը շղթայական անհաջողություններ ունեցան, և մեկը մյուսի հետևից ազատագրվեցին Վարանդայի, Մեխակավանի, Որոտանի և Կովսականի շրջանները։ Ադրբեջանին չհաջողվեց գրավել Ակնան անգամ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, այն հանձնվեց միայն քաղաքական որոշման արդյունքում, ուստի այժմ Ալիևի ռեժիմը սեփական ժողովրդին ցանկանում է համոզել, որ Ակնան գրավվել է հենց հաղթանակի արդյունքում։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն