ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան։
Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստը, որին Հայաստանը չի մասնակցել:
Նիստում Տասմագամբետովը տեղեկացրել է, որ խորհուրդն ընդունել է ՀԱՊԿ-ի օպերատիվ կարողությունները բարձրացնող փաստաթղթերի «ծանրակշիռ փաթեթ»։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս տարվա կարևոր ձեռքբերումներից է եղել ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացման միջոցառումների մասին որոշման մշակումն ու ընդունումը:
Տասմագամբետովը նշել է նաև, որ 2024 թվականի համար ՀԱՊԿ-ը նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք կանցկացվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքում:
Ավելացնել նոր մեկնաբանություն