Երկարաժամկետ բանակցություններից հետո հնարավոր է հարցի հստակեցում. Զուլֆուգարով
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար կողմերն առաջին հերթին պետք է փոխադարձաբար ճանաչեն և ընդունեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց ո՞ր տարածքների ամբողջականության մասին է խոսքը։ Օրերս այս հարցին անդրադարձել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը:
Նա ընդգծել է, որ երկարաժամկետ բանակցություններից հետո հնարավոր է այս հարցի հստակեցումը. «Տարածքային ամբողջականության հարցը մենք ընդունում ենք որպես հիմնարար սկզբունք, բայց պարզ չէ, թե որ տարածքների մասին է խոսքը. դա պարզ կլինի բանակցությունների և քննարկումների ավարտին։ Հայաստանի վարչապետը խոսում է 29-30 հազար քառ. կմ տարածքի մասին: Նա նաև ցանկանում է, որ սահմանները գծվեն 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Երևանն այս հարցում առաջ է քաշում իր դիրքորոշումը։ Բայց թե որ տարածքներով է անցնելու սահմանային գիծը, կպարզվի երկկողմ բանակցությունների ավարտին»։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը երեք տարի շարունակ ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և չնայած դրան՝ նրանց զինված ուժերը Ղարաբաղում են եղել. «Ուստի մեզ անհրաժեշտ են երաշխիքներ, որ Երևանի կառավարությունը չի շարունակելու իր հին քաղաքականությունը: Պետք է զգույշ լինենք այս հարցում»:
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած կեղծ քաղաքականությունը և անհիմն մեղադրանքները Հայաստանի հասցեին:
Ավելացնել նոր մեկնաբանություն