Submitted by D.Guyumjyan on
detq

ՌԴ-ն ու Իրանն ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն և Իրանի Իսլամական Հանրապետությունն ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ: Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե երբ կստորագրվի պայմանագիրը, սակայն նշել է, որ այն շատ չի ուշանա։

«Կարող եմ ասել, որ այս փաստաթղթի վրա շատ ինտենսիվ աշխատանք է տարվում: Այդ աշխատանքները գրեթե ավարտված են, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ձեզ տեղեկացնել այդ մասին»,- նշել է նա։

Ռուս պաշտոնյան հավելել է, որ Մոսկվան կարևորում է Թեհրանի հետ փոխգործակցության խորացումը։ Նա ասել է, որ երկու երկրները հաջողությամբ պայքարում են ապօրինի պատժամիջոցների դեմ, որոնք սահմանվել են Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից։

#Դետքի_հետագծով

Ռուսաստանի և Իրանի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս երկկողմ փոխգործակցության զարգացմանը և դրա շնորհիվ պատժամիջոցների շրջանցմանը։ Այս նպատակով երկու երկրները պատրաստվում են ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ ապագայում։

Ավելացնել նոր մեկնաբանություն