Թուրքական զինուժը ռազմական գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի ԶՈՒ-ն ռազմական գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում: Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է 14 «թիրախ»: Թուրքիայի կողմից վտանգավոր «թիրախներ» են համարվում քուրդ զինյալների ռազմական հենակետերը։
Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի՝ հենց Հյուսիսային Իրաքում է գտնվում ՔԲԿ-ի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Թուրքիայի կողմից ահաբեկչական է ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK):
Ավելացնել նոր մեկնաբանություն