Մենք ամբողջ աշխարհին ապացուցել ենք, որ ադրբեջանցին է այս հողերի տերը. Ալիև
Ինչպես արդեն նշել ենք, դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»-«Բաքու» խաղից առաջ ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը խոսել է պատերազմից և օկուպացված Արցախից:
«Ցավոք սրտի, երեսուն տարի Ստեփանակերտ (խմբ.) քաղաքում եղել է անջատողականների որջ, այս քաղաքը վերածվել է անջատողականության խորհրդանիշի։ Երեսուն տարի մեր հողերն օկուպացիայի տակ պահած Հայաստանը կարծում էր, որ կարող է դա անել հավերժ, մենք ապացուցեցինք նրանց և ողջ աշխարհին, որ սա մեր պատմական հողն է. մենք՝ ադրբեջանցի ժողովուրդս, այս հողերի տերն ենք, մենք պետք է վերադառնայինք այստեղ և վերադարձանք»,- նշել է Բաքվի բռնապետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն