Հասանովը գնահատական է տվել Թուրքիայի զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զորքերի գործողություններին
Հասանովը գնահատական է տվել Թուրքիայի զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զորքերի գործողություններին
Կարսում անցկացված 2023 թվականի ձմեռային զորավարժությունները կազմակերպվել են բարձր մակարդակով: Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նա նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը մեծ աշխատանք է կատարել զորավարժությունների կազմակերպման գործում։
Զաքիր Հասանովի խոսքով՝ զորավարժություններին մասնակցող անձնակազմը բարձր մակարդակով կատարել է իր առջև դրված խնդիրները։
«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը և ես եկանք այն եզրակացության, որ զորավարժություններին մասնակցող անձնակազմը բարձր մակարդակով կատարել է իր պարտականությունները, և զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները կատարվել են ամբողջությամբ»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն