Submitted by detq-editor on
Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող ձմեռային զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոuնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին:

Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման և կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես մեր անկեղծ ցանկությունն է»,- հայտարարել է Աքարը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա պնդել է, թե այն տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին:

Ավելացնել նոր մեկնաբանություն