Submitted by H.Minasyan on
pençe kilit

Թուրքական ընդդիմությունը քննադատել է զինվորների ծառայության վատ պայմանները

Թուրքական ընդդիմությունը կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և երկրի պաշտպանության նախարարությանը Հյուսիսային Իրաքի «Սուր Թեփե» բազայի տարածքում նկարահանված տեսանյութից հետո:

Զինվորները տաք վրաններ, քնապարկեր չեն ունեցել, նրանց դիրքերը բավարար կերպով կահավորված չեն եղել։ Զինվորականները ստիպված են եղել սեփական միջոցներով գնել ամենաէժան զբոսաշրջային ​​վրանները։

Հաշվի առնելով, որ զինվորների համար, սակայն, գումար է հատկացված եղել, ընդդիմությունը հետաքննություն է պահանջել։

Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում քրդերի դեմ բախումների ժամանակ Թուրքիան կորցրել է 12 զինվոր, որից հետո հայտարարել է նոր «հատուկ գործողության» մեկնարկի մասին:

 

Video file

Ավելացնել նոր մեկնաբանություն