Submitted by G.Avetisyan on
ասց

Ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովում. ՌԻԱ Նովոստի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Լեռնային Ղարաբաղում աշնանային իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն  դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այդ մասին Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին:

Կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, սա նրանց հինգերորդ հանդիպումն էր։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն