սդ

Ղարաբաղյան «քեյսը» կրկին վերադառնալու է միջազգային օրակարգ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղարաբաղյան «քեյսը» կրկին վերադառնալու է միջազգային օրակարգ։

Իսկ մինչ վերադառնալը, տարբեր կենտրոններ փորձելու են իրենց մոտ պահել Արցախի Հանրապետության լիազոր մարմինը։ Կլինի դա վտարանդի կառավարություն, թե այլ անուն կունենա, բայց աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ փորձելու են այն պահել իրենց ազդեցության տակ, այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանուն կարճաժամկետ շահի պատրաստ են ոչնչացնել մի գործիք, որը իրականում հնարավոր չէ վերացնել։
Կգա մի օր, երբ Արցախի Հանրապետության վտարանդի առաջնորդները կունենան ընտրություն` որպես կենտրոն ունենալ Հայաստանը, թե՞ ավելի հզոր խաղացողի հովանու ներքո գործել։
Երկրորդ ընտրության պարագայում, Հայաստանը կկորցնի իր ազդեցության կարևոր գործիքը և ապագա իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունը։

Իսկ Արցախի Հանրապետության առաջնորդների ներկա վարքագծի վրա զարմանալ կարելի է։ 
Չի կարելի ուշացած կրակոցով արդյունք ստանալ, ինչպես որ չի կարելի ժամանակից շուտ կրակոցով թիրախ խոցել։

Ու ովքե՞ր են խորհրդատուները, զարմանալ  կարելի է...»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն