Submitted by D.Guyumjyan on
դետք

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր է կնքվել

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։

Համաձայնագրին հավանություն են տվել նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Այս համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։ 

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել էր 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ  մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։

Ավելացնել նոր մեկնաբանություն