Submitted by D.Guyumjyan on
դետք

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ավարտին հասցնել «խաղաղության պայմանագիրը». Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել «խաղաղության պայմանագիրը»։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ի՞նչ հակամարտող կողմեր, նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու խաղաղության բանակցությունները, հասնելու մեկ փաստաթղթի, խաղաղության պայմանագրին, ռիսկային ոչինչ չկա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռիսկային է երկրների ղեկավարներին հրավիրել Սանկտ Պետերբուրգ։

Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հնարավորինս շուտ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար։ Նրա խոսքով՝ 2020-2022 թվականներին Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների շնորհիվ տարածաշրջանում հնարավոր է եղել խաղաղություն հաստատել։ 

Հիշեցնենք, որ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հրավիրել է գործընկերներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Ավելացնել նոր մեկնաբանություն