Submitted by D.Guyumjyan on
detq

Սիոնիստական ​​ռեժիմը կջնջվի աշխարհի երեսից. Ալի Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին վստահ է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմում վերջնական հաղթանակը կտանի ճշմարտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Ալի Խամենեին միևնույն ժամանակ դատապարտել է Գազայում Իսրայելի կողմից իրականացվող վայրագրությունները։ «Չկասկածեք, որ մի օր ագրեսիվ, թշնամական սիոնիստական ​​ռեժիմը կվերացվի աշխարհի երեսից»,- ասել է նա։

Իրանի գերագույն առաջնորդը խստորեն քննադատել է Իսրայելին աջակցություն ցուցաբերող արևմտյան երկրներին։ Նրա խոսքով՝ այդ երկրները հավասարապես պատասխանատվություն են կրում շրջափակված Գազայում անմեղ երեխաների, կանանց և առհասարակ քաղաքացիական բոլոր անձանց սպանությունների համար։

«Սիոնիստական ​​ռեժիմի, Ամերիկայի և Անգլիայի միջև տարբերություն չկա»,- շեշտել է նա։

Ալի Խամենեին հավելել է, որ Գազայում անհրաժեշտ է հնարավորինս շուտ ռազմական գործողությունները դադարեցնել և հրադադար հաստատել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն