Շոյգուն նշել է՝ 2023-ին հիմնական նպատակն էր խափանել Ուկրաինայի հակահարձակումը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2023 թվականին Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրն Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը խափանելն էր։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ռուս պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ այս խնդիրը հաջողությամբ իրականացվել է։
«Անցնող տարում հիմնական ջանքերն ուղղված էին հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելուն։ Հիմնականը խափանելն էր ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը, որի մասին այդքան հայտարարում էին Ուկրաինան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները։ Այս առաջադրանքը հաջողությամբ կատարվել է»,- ասել է Շոյգուն համաժողովի ժամանակ:
Նշենք, որ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վերջին 1 տարում Ռուսաստանի զինված ուժերին չի հաջողվել որևէ բնակավայր գրավել։
Ավելացնել նոր մեկնաբանություն