վա

2023թ.-ը մեր պատմության ամենասև էջն է, այս շայկան ուզում է ոչնչացնել մեզ. Սերժ Սրապիոնյան. hraparak.am

Անցնող 2023թ․-ը, գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով, հայ ժողովրդի պատմության մեջ գրվելու է որպես բոլոր ժամանակների ամենասեւ էջերից մեկը։

«Եթե Արեւմտյան Հայաստանում հայրենազրկվեցինք հարյուրամյակների աստիճանական ընթացքով, ապա 2023թ․-ին թշնամուն ուղղակի նվիրաբերվեց մեր հայրենիքը։ Անհայրենիք թողեցին ոչ թե 120 հազար հայի, այլեւ ամբողջ հայությանը կանգնեցրին հայրենազրկման վտանգի առաջ։ Սա ցեղասպանություն է՝ Լեմկինի առաջադրած բոլոր կանոնների համաձայն։ Անցած դարասկզբի ցեղասպանության հետ տարբերությունը միայն այն է, որ այն ժամանակ չունեինք պետականություն, իսկ 2023թ․-ին իսկ ձեռքով մեզ հայրենազրկեցինք»,- նշեց գրականագետը, գրում է hraparak.am-ը։

Սերժ Սրապիոնյանը շեշտում է՝ 2023թ-ը մեծագույն կորուստների թվական էր, ունեցանք հազարավոր զորհեր, կորցրինք Արցախը, վտանգված է ամբողջ Հայաստանը։

«Չմոռանանք այն նվիրյալների սերունդը, որին տվեցինք թշնամուն՝ մորթազերծ անելու։ Հաշմվեցին տասնյակ երիտասարդներ, կորցրինք սերունդ տալու հնարավորությունը։ Պատկերը դառնում է ամբողջական, երբ այս ամենին գումարում ենք երկրի հանգուցային պաշտոնները զբաղեցնողների ակնհայտ թշնամական վերաբերմունքն ու ատելությունը սեփական ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա։

Հայ ժողովուրդն, ըստ գրականագետի, իր պատմության դավաճանների մեջ անգամ չի ունեցել իշխող ուժի նման «խմբավորում», որոնք այսքան կատեին հայերին։

«Նրանց դեպքում ունենք շայկա խմբակցություն, որը հատուկ թշնամու կազմած ծրագրերով մեծ ջանասիրությամբ ձեռնամուխ է եղել հայ ժողովրդի պետականության եւ ժողովրդի ոչնչացմանը։ Բոլոր ժամանակների մեր կորուստները, դժբախտությունները անհամեմատելի են այսօրվա մեր վիճակի հետ։ Ամանօրի այս դերասանությունները, միլիոնների ծախսերով տոնածառեր զարդարելը, հեքիաթներ պատմելը՝ վերքի վրա աղ լցնելու նման մի բան է, ոչ ավելին»,- ընդգծեց զրուցակիցս։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն