Գերմանացի գեներալը խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմական ներուժը թերագնահատվել է
Գերմանիայի պաշտպանության նախարարության` Ուկրաինայում տիրող իրավիճակի կենտրոնի ղեկավար Քրիստիան Ֆրոյդինգը խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմի զարգացումը վերլուծելիս Ռուսաստանի որոշ հնարավորություններ հաշվի չեն առնվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալությունը։
«Ռուսների դիմակայելու կարողությունը սկզբնապես չի դիտարկվել այնպես, ինչպես մենք դա գնահատում ենք այսօր»,- ասել է նա։
Ֆրոյդինգը խոստովանել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի կենտրոնը նույնպես չէր պատկերացնում, որ Ռուսաստանը հաջողում է, ինչն այսօր արդեն տեսանելի է։ Նրա խոսքով՝ ռուսները մեծացնում են իրենց ռազմարդյունաբերական համալիրը, ընդլայնում այն, ավելացնում են արտադրական հզորությունները՝ չնայած ամենախիստ պատժամիջոցների ռեժիմին։
Նախարարության ներկայացուցիչը ենթադրել է, որ իրենք չեն տեսել կամ չեն ցանկացել տեսնել իր դաշնակիցներից մատակարարումները շարունակելու ուղիներ գտնելու Ռուսաստանի Դաշնության հնարավորությունները։
«Լինի դա Հյուսիսային Կորեան, Չինաստանը, նույնիսկ հարավային երկրները: Եվ եթե նույնիսկ այս պետությունները միայն սառնարանների լամպեր մատակարարեն, ապա դրանք հետո կարող են օգտագործվել ռազմական նպատակներով»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն