Submitted by D.Guyumjyan on
դետք

Թուրքիան թույլ չի տա, որ իր նեղուցներով անցնեն ականորս ձկնորսացանցավոր նավերը

Թուրքիայի իշխանությունները երկրի արևմտյան դաշնակիցներին տեղեկացրել են՝ թույլ չեն տա, որ Ուկրաինային Մեծ Բրիտանիայի տրամադրած ականորս ձկնորսացանցավոր նավերն անցնեն իր տարածքով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

Թուրքիայի նախագահականից տեղեկացնում են՝ լրատվամիջոցների հավաստիացումներն այն մասին, որ վերոհիշյալ ականորսներին թույլատրվել է անցնել Սև ծովի նեղուցներով, չեն համապատասխանում իրականությանը։ Պաշտոնական Անկարան հիշեցրել է, որ փակել է նեղուցները պատերազմող 2 երկրների ռազմանավերի համար՝ Մոնտրոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն։

«Մեր դաշնակիցները տեղեկացվել են այն մասին, որ ականորս ձկնորսացանցավոր նավերը, որոնք Ուկրաինային նվիրել է Մեծ Բրիտանիան, չեն կարողանա անցնել Սև ծովի թուրքական նեղուցներով այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է պատերազմը»,- նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային ականորս ձկնորսացանցավոր նավեր տրամադրելու որոշման մասին հայտնել էր նախորդ տարվա նոյեմբերին։

Ավելացնել նոր մեկնաբանություն