Ուկրաինա մատակարարված գերմանական գրեթե բոլոր «Leopard» տանկերը շարքից դուրս են եկել
Գերմանիայի Կանաչների կուսակցության փորձագետ Սեբաստիան Շեֆերը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված գերմանական «Leopard-2A6» 18 տանկերի միայն մի փոքր մասն է մարտունակ մնացել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալությունը։
Փորձագետը կոչ է արել անհապաղ սկսել այդ համակարգերի նորոգումը։ «Նորոգումը շատ երկար է տևում, որովհետև Լիտվայի նորոգման գործարանում բաղադրիչները չեն բավականացնում»,- իր նամակում գրել է Շեֆերը, որն ուղղված է «Rheinmetall» և KMW պաշտպանական կոնցեռններին։
Փորձագետը նշել է, որ ուկրաինական բանակի կողմից այդ տանկերն ինքնուրույն նորոգելու փորձերն ավելի են վնասել դրանք։ Նա առաջարկել է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է կանխել այս ամենը, այդ թվում` մեխանիկներին ավելի լավ սովորեցնելու միջոցով։
Գերմանիայի կառավարությունը նախորդ տարի մարտին, երկարատև տատանումներից հետո, Ուկրաինային էր հանձնել բունդեսվերի 18 «Leopard-2» տանկ։ Նշվում է, որ Ուկրաինային մատակարարված գրեթե բոլոր տանկերը մարտական վնասվածքներ են ստացել և խիստ մաշվել են ինտենսիվ կրակի ու շատ օգտագործվելու պատճառով։
Ավելացնել նոր մեկնաբանություն