Submitted by D.Guyumjyan on
դետք

Սաուդյան Արաբիան պաշտոնապես միացել է ԲՐԻԿՍ-ին

Սաուդյան Արաբիան պաշտոնապես միացել է ԲՐԻԿՍ-ին (BRICS)՝ դառնալով կազմակերպության լիիրավ անդամ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է սաուդական պետական «Al Ekhbariya» հեռուստաալիքը։

«Պաշտոնապես սկսվել է թագավորության լիիրավ անդամակցությունը ԲՐԻԿՍ խմբին, որը ներառում է Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ, ինչն ամրապնդում է նրա դիրքերն աշխարհում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարծում են, որ ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցությունը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը։ Նրանց համոզմամբ՝ կազմակերպության միջոցով Սաուդյան Արաբիան հասանելիություն կունենա միջազգային ազդեցիկ շուկաներին, որոնք լրացուցիչ խթան կհանդիսանան երկրի զարգացման համար։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում որոշվել է, որ Արգենտինան, Իրանը, Եթովպիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները 2024 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես կմիանան BRICS-ին։

Ավելացնել նոր մեկնաբանություն