Իրանը հարմար հարթակ է միջազգային համագործակցության ընդլայնման համար․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ միջազգային ասպարեզում Իրանի դիրքը հզոր ու հարմար հարթակ է այլ երկրների հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնման համար: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի առաջնորդը հանդիպում է ունեցել տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում Իրանի 6 նորանշանակ դեսպանի հետ։ Հանդիպման ընթացքում Ռայիսին դիվանագետներին և դեսպաններին խորհուրդ է տվել Իրանի դիրքորոշումները պարզաբանելիս լավագույնս օգտվել ստեղծված իրավիճակից։
Իսլամական Հանրապետության նախագահը միևնույն ժամանակ հանձնարարել է նորանշանակ դեսպաններին օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ամրապնդելու Իրանի հարաբերություններն իրենց առաքելության երկրների հետ։
Ռայիսին նաև տարբեր երկրներում Իրանի դեսպաններին խորհուրդ է տվել անձամբ ուսումնասիրել Իրանի և իրենց առաքելության երկրների միջև ձեռքբերումների փոխանակման ոլորտները՝ լրջորեն հետևելով դրա իրականացմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն