Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին. Զեքի Աքթուրք
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը նախարարությունում հրավիրված մամուլի ճեպազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի պայքարն ահաբեկչության դեմ վճռականորեն շարունակվում է։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալությունը։
Զեքի Աքթուրքը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել բարեկամ և դաշնակից երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի արդար գործին։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի օկուպացրած Ակնայի շրջանում գործող թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնում։
Ավելացնել նոր մեկնաբանություն