Submitted by A.Muradyan on
Erd

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել Քերմանում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Էրդողանը հանդես է եկել ահաբեկչության դեմ պայքարում համատեղ գործելու կոչով։

Հեռախոսազրույցի ընթացքում որոշվել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա հետաձգել:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա նախատեսված էր հունվարի 4-ին։

Ավելացնել նոր մեկնաբանություն