Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Ֆիդանը ցավակցություն է հայտնել Իրանի Քիրման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մարդկանց զոհվելու առնչությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջիկա այցը, որը հետաձգվել էր հիշյալ ահաբեկչության պատճառով:
Նշենք, որ Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 89-ի:
Ավելացնել նոր մեկնաբանություն