Ադրբեջանում խաղաղ ապրում են տարբեր ազգերի ու կրոնի ներկայացուցիչներ. Ալիև
«Ադրբեջանում, որը հայտնի է հանդուրժողականության իր հարուստ ավանդույթներով, տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ հարյուրավոր տարիներ ապրում են խաղաղության, փոխադարձ հարգանքի և վստահության պայմաններում»,- նշված է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա համայնքին ուղղված Ալիևի շնորհավորական նամակում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Ալիևը, խեղաթյուրելով իրականությունը, նշել է, որ երկրում գնահատում են էթնիկ-կրոնական բազմազանությունը՝ որպես պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։
«Մեր քրիստոնյա հայրենակիցներն օգտվում են պետություն-կրոն օրինակելի հարաբերությունների ստեղծած լայն հնարավորություններից՝ վառ պահելու իրենց ուրույն ավանդույթները, լեզուն ու մշակույթը, նրանք սերտորեն մասնակցում են երկրում իրականացվող շինարարական մեծ աշխատանքներին՝ հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ այլ հավատքի ներկայացուցիչների հետ միասին»,- նշել է նա:
#Դետքի_հետագծով
Ալիևը, որ պետական մակարդակով վերահսկողություն է սահմանել գրեթե բոլոր ոլորտներում, խեղաթյուրելով իրականությունը, նշում է, որ այլազգիներն օգտվում են իրենց մշակույթից ազատ օգտվելու իրավունքից, բայց զուգահեռ Ադրբեջանը վարում է մշակութային ցեղասպանություն:
Ավելացնել նոր մեկնաբանություն