«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է հունվարի 2-ին Իրանում տեղի ունեցած երկու պայթյունի պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Տարածված հայտարարության համաձայն՝ խմբավորման 2 անդամ պայթուցիկ գոտիներ է պայթեցրել ամբոխի մեջ:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները պայթյունների համար մեղադրել էին ահաբեկիչներին և խոստացել վրեժ լուծել: Երկու պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև 284 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Իրանական պետական IRNA լրատվական գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Քերմանի գերեզմանատանը տեղի ունեցած առաջին պայթյունը «մահապարտի գործողության հետևանք է եղել»: Երկրորդ պայթյունի պատճառը նույնպես, ամենայն հավանականությամբ, մահապարտների հարձակման արդյունք էր։
Ավելացնել նոր մեկնաբանություն