Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվել

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի ցանկանում ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ամերիկյան «The New York Times» պարբերականը՝ վկայակոչելով իրանական վերնախավին մոտ կանգնած իր աղբյուրները։

Ըստ լրատվամիջոցի՝ Խամենեին իրանցի զինվորականներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել և ցանկացած գնով խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց։ Նրա խոսքով՝ Իրան-ԱՄՆ ուղիղ առճակատումն աղետալի հետևանքներ կունենա ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ 

Նշվում է, որ Իրանի առաջնորդը բանակային հրամանատարներին ու հատուկ ծառայությունների ղեկավարներին հրահանգել է սահմանափակվել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով և իրանամետ խմբավորումների կողմից Սիրիայում ու Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայանների դեմ հարձակումներով։

Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ երկրի զինված ուժերը կոշտ կարձագանքեն ցանկացած նախաձեռնության, որը կսպառնա երկրի անվտանգությանը։ Նա ասել է, որ իրանական ուժերն ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իրանի սահմանների և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն