Submitted by D.Guyumjyan on
դետք

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է հունվարի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ արել մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Ըստ «Դետք»-ի` այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

«Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում տեղի ունեցած ստոր ահաբեկչությունը։ Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով ամենալուրջ սպառնալիքներից մեկն է միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ​​ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Բացի դրանից` ընդգծվել է ահաբեկչության մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր պետություններին կոչ է արել միջազգային իրավունքով և ԱԽ համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ ակտիվորեն համագործակցել կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ:

Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։

Ավելացնել նոր մեկնաբանություն