Բորելը Լիբանանում հանդիպել է «Հիզբոլլահի» ներկայացուցիչների հետ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լիբանան կատարած այցի ժամանակ հանդիպել է «Հիզբոլլահի» պատվիրակության հետ։
Հաղորդվում է, որ «Հիզբոլլահի» պատվիրակությունը գլխավորել է Լիբանանի օրենսդիր ժողովի անդամ Մոհամմադ Ռաադը։
«Հիզբոլլահի» ներկայացուցիչները Բորելին հայտնել են, որ կուսակցությունը չի քննարկի Լիբանանի հարավում տիրող իրավիճակը, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր ագրեսիան Գազայի հատվածում:
Ավելացնել նոր մեկնաբանություն