Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը մեծացնում է անօդաչու թռչող սարքերի հզորությունը​​​​​​​

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարել է, որ երկիրը մեծացնում է ռազմական անօդաչու թռչող սարքերի հզորությունը՝ հաշվի առնելով հնարավոր սպառնալիքները։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Իրանի անօդաչու թռչող սարքերի հնարավորություններն աճում են՝ ելնելով հնարավոր սպառնալիքներից, և այլ ոլորտներում, ինչպիսիք են մետաղագործությունը, ապակեպլաստե կոմպոզիտները, մենք ականատես ենք լինում ներքին տեխնոլոգիաների թռիչքի»,- ասել է նա։

Ալիռեզա Սաբահիֆարդն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրանական անօդաչու թռչող սարքերը նվազեցրել են որոշ օտարերկրյա երկրների օդային գերազանցությունը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները կշարունակեն քայլեր ձեռնարկել, որպեսզի զարգացնեն իրանական ռազմարդյունաբերությունը։

«ԱԹՍ-ների կիրառման զարգացումն էական դեր է խաղում հակաօդային պաշտպանության մարտական ​​և օպերատիվ հզորության բարձրացման գործում, և այդ հարցին լուրջ ուշադրություն է դարձվում»,- եզրափակել է նա։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն