Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի Ղրղզստան
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հրավերով կմեկնի Ղրղզստան: Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից։
Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային ընթացիկ իրադարձությունների և միջազգային հարցերի շուրջ:
Նշենք, որ Ղրղզստանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկիր է։
Ավելացնել նոր մեկնաբանություն