Համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն. Արմեն Գրիգորյան
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկներին։ Համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները ևս հանդիպեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը։ Մենք նույնպես դրական ենք համարում դինամիկան, սակայն կան որոշ հարցեր, որոնք առաջընթաց չեն գրանցել։ Ակնկալում ենք բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ վերջնականացնել խաղաղության պայմանագիրը։ Կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Ավելացնել նոր մեկնաբանություն