ացս

Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հարձակումների. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ես և իմ որոշ ընկերներ խոսում էինք, թե ինչպիսի մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հարձակումների, շատերին թվում էր և է, որ մենք չափազանցնում ենք, բայց այսօր նաև հայությանն հայտնի Թոմաս դե Վաալն ու իր գործընկերներն են հայտարարել, որ Ադրբեջանը պատրաստվում է արտահերթ ընտրություններից հետո ռազմական ճնշում գործադրել Հայաստանի վրա և ստանալ իր ուզած ճանապարհը (https://news.am/arm/news/801094.html...): 

Իհարկե, անգամ գործից անտեղյակն է հասկանում, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության ճանապարհը» մեծ, չափազանց մեծ բլեֆ է, որը կիրառվում է Հայաստանի հասարակ ժողովրդի կյանքի, ունեցվածքի և զավակների հաշվին, սակայն քանի որ անունը գայթակղիչ է, ուստի այս բլեֆին հավատացողների բանակն էլ մեծ է...

Շատերը կասեն, թե Ադրբեջանը հրաժարվել է այսպես կոչված միջանցքից և անգամ բանակցվող  պայմանագրի տեքստի մեջ դրա մասին վկայություն չկա, բայց մեծ հաշվով ո՞վ է Ադրբեջանը, երբ դրա մասին խոսում է Թուրքիան։ Եւ ուրեմն.

-Երեկ Թուրքիայի Տրանսպորտի և հաղորդակցության նախարար Աբդուլքադիր Ուրալօղլին երեկ հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումը նախատեսում են մինչև 2028 թվականը։ Ընդ որում շեշտում, որ մեծ մասը Ադրբեջանը արդեն իր հատվածում ավարտում է։
Սա Թուրքիայի և առաջին հերթին Թուրքիայի պրոեկտն է, և Թուրքիան Ադրբեջանի միջոցով կգնա սրան։

Մենք կարող ենք հասնել խաղաղության բացառապես այն դեպքում, երբ կկարողանանք ռազմա-քաղաքական խախտված բալանսը վերականգնել։

Իսկ ներքևում նախորդ տարվա վերջին հարցազրույցներից մեկն է, որտեղ կրկին խոսում եմ այն մասին, որ Բաքուն փնտրում է կազուս բելլի (Casus belli - պատերազմի առիթ), Հայաստանին փաստացի ստիպելով այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որով կկարողանա միջամտել ՀՀ ներքին գործերին, ինչպես նաև անվերջ կձգի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, մինչև կարողանա սողացող պատերազմի միջոցով ստիպել Հայաստանին հանձնվել...(https://www.youtube.com/watch?v=hPXiKid4-zI&si=2dpfC0XTxpt-gOq0&fbclid=IwAR2XLQ…)»: 

Ավելացնել նոր մեկնաբանություն