Չինաստանը չի աջակցում ուկրաինական հակամարտության կողմերից որևէ մեկին
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանն ուկրաինական հակամարտությունում որևէ մեկի կողմից չէ և միշտ հանդես է եկել բանակցությունների միջոցով ճգնաժամի կարգավորման օգտին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Վան Ին ասել է՝ ելույթ ունենալով Պեկինի Դիաոյութայ կառավարական նստավայրում։
«Նպաստելով խաղաղ բանակցությունների վերսկսմանը և խաղաղության վերականգնմանը՝ մենք ակտիվորեն պատրաստվում ենք ուկրաինական հակամարտությունում որևէ մեկի կողմը չբռնել և պայքարել իրավիճակի կարգավորման համար միայն խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Վան Ին ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Չինաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրել դրա քաղաքական կարգավորման համար, տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում` ՄԱԿ-ում։ Միաժամանակ, ինչպես նշել է դիվանագետը, չինական կողմը երբեք չի օգտագործել ներկայիս ճգնաժամը օգուտ քաղելու համար։
Նշենք, որ Չինաստանին պարբերաբար մեղադրում են ռուս-ուկրաինական պատերազմում ՌԴ-ին աջակցելու համար, սակայն Պեկինը հերքում է այդ մեղադրանքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն