Դուշանբեում կայացել է Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարների հանդիպումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Դուշանբե։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ Ֆիդանը Տաջիկստանում կքննարկի երկկողմ հարաբերություններին, ռազմական և բազակողմ հարթակներում համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ Մուխրիդինն ու Ֆիդանն արդեն հանդիպել են, մտքեր փոխանակել քաղաքական, տնտեսական, առևտրի, ներդրումների, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ։
Արտգործնախարարները ստորագրել են նաև 2024-2026 թվականների համագործակցության ծրագիրը։
Ավելացնել նոր մեկնաբանություն