89365

Ալիևը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների և «միջանցքի» նախագծի իրականացման համար

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակիրճ Իլհամ Ալիևի՝ նախօրեի «ծավալուն» հարցազրույցի մասին։

Այն նախընտրական էր, բովանդակային առանցքը նրա 20-ամյա կառավարման պետական գաղափարախոսության՝ «հայատյացության» մի փուլի ամփոփումն էր, նորի ազդարարումը, որը, իր հերթին, Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների կանխատեսումների լիարժեք հիմք է տալիս։

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների, ամբողջ տարածքի նկատմամբ հավակնությունների, «միջանցքի» նախագծի իրականացման։

Ալիևն իր խոսքի տողատակերում հերթական անգամ ակնարկեց «Արցախը Սյունիքի» դիմաց ադրբեջանառուսական գործարքի մասին։ Այս՝ ոչ հակառուսական ուղեգծի առաջմղմամբ, բնականաբար, ադրբեջանական վարչակարգն ապահովագրում է սեփական կայունությունը և քաղաքականության զարգացման հնարավորությունները՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական բաժանարար գծերի հերթական ընդգծման միջոցով»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն