Submitted by H.Minasyan on
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ. Դանիայում Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ. Դանիայում Ադրբեջանի դեսպան

Դանիան կարող է դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ու նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Այս մասին դանիական «Kristeligt Dagblad» թերթին ասել է Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Դանիայում Ադրբեջանի դեսպան Զաուր Ախմեդովը:

Նա նշել է, որ Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ։

«Մեր խաղաղության օրակարգը խաղաղ Հարավային Կովկասի ստեղծման նախաձեռնություններն են: Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրի նախագիծը ներառում է հինգ կետ, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է դեսպանը։ 

Ըստ դիվանագետի` վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի դրական տեղաշարժեր են եղել։

«Դեկտեմբերի 7-ին երկու երկրների կողմից առանց միջնորդի հրապարակված համատեղ հայտարարությունն արտահայտում է հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու ընդհանուր հանձնառությունը»,- ասել է Զաուր Ախմեդովը:

Ավելացնել նոր մեկնաբանություն