Ադրբեջանում կայանալիք ընտրությունները համարում են «հաղթանակի ընտրություններ»
«Նախագահական ընտրությունները ոչ պաշտոնապես անվանում ենք «հաղթական ընտրություններ»»,- ասել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
ԿԸՀ-ի անդամներն այդպես են անվանել, «որովհետև ընտրություններն առաջին անգամ են անցկացվում ազատագրված (օկուպացված - խմբ.) տարածքներում»։
Նշենք, որ այս տարվա փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։
Ավելացնել նոր մեկնաբանություն