Submitted by A.Gevorgyan on
Gyhuj

Թուրքիայի զինուժը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում իրականացված գործողության ընթացքում ոչնչացրել է 25 թիրախ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում իրականացված օդային գործողության ընթացքում ոչնչացրել են «ահաբեկիչներին» պատկանող 25 թիրախ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։

«ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից բխող մեր ինքնապաշտպանության իրավունքներին համապատասխան՝ օդային գործողություն է իրականացվել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում՝ մեր ժողովրդի ու անվտանգության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումները վերացնելու և մեր սահմանների անվտանգությունն ապահովելու համար՝ չեզոքացնելով ահաբեկչական տարրեր։ Օդային գործողությունների ընթացքում ոչնչացվել է 25 թիրախ։ Ենթադրվում է, որ թիրախներում ահաբեկիչներ կան»,- նշված է հայտարարության մեջ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն