Իրանն ու Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել Չաբահարի նավահանգիստը
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել Չաբահար նավահանգիստը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի ճանապարհների նախարար Մեհրդադ Բազրփաշի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի հետ հանդիպման ժամանակ։ Ջայշանքարը հայտնել է, որ Հնդկաստանը պատրաստ է ներդրումներ կատարել Իրանում տրանսպորտային և տարանցիկ նախագծերում։
Իրանցի նախարարը նաև առաջարկել է ստեղծել համատեղ երկաթուղային կոմիտե երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Նա նշել է, որ նման ակտը կհանգեցնի տարանցման հնարավորությունների ակտիվացմանը և «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործմանը։
Նշվում է, որ ներկայումս բեռնման և բեռնաթափման կարողությունները բարելավելու համար Շահիդ Աբբասի անվան նավահանգստի երկրորդ փուլի զարգացումը և ռազմավարական սարքավորումների տրամադրումը Իրանի կառավարության օրակարգում են:
#Դետքի_հետագծով
Չաբահարի նավահանգիստը կարևոր տեղ ունի Իրանի տնտեսության մեջ, քանի որ դրանից երկիրը զգալի եկամուտներ է ստանում։ Հայաստանը նույնպես Իրանի հետ բանակցում է այս նավահանգստից օգտվելու նպատակով, ինչի վերաբերյալ առաջիկայում երկու երկրները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն