Submitted by A.Muradyan on
Դետք

Իրանի հրթիռային պատմության մեջ ամենահեռահար գրոհը. իրանագետ

«Այս գիշեր իրանական գերճշգրիտ հրթիռային հարվածներով Սիրիայի տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքների վրա Իրանի հրթիռային պատմության մեջ ամենահեռահար գրոհն է եղել»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական Խուզեստան նահանգից արձակված և Սիրիայի հյուսիս-արևմուտքում նաև թուրքամետ իսլամիստ ահաբեկիչների ենթակառուցվածքները հողին հավասարեցրած իրանական հրթիռները կտրել են մոտ 1100 կմ տարածք և ճշգրտորեն խոցել բոլոր թիրախները։ 

Մինչ այդ նույն Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին հասցված իրանական հրթիռային հարվածների հեռավորությունը եղել է մոտ 850 կմ»,- գրել է իրանագետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն